Հունաստանի վարչապետն ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթում կոչ է արել Թուրքիային զենք չվաճառել

Լուրեր

16.04.2024 | 12:39
Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
16.04.2024 | 12:34
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքն Իրանում
16.04.2024 | 12:21
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճաբանած քաղաքացին ձերբակալվել է, ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը կախված է իրավիճակից․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 12:16
Դուք ձայնից զրկվում եք. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:13
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը
16.04.2024 | 12:06
Ամիսներ շարունակ հանդուրժում եմ բարբաջանքներ. Նուարդ Վարդանյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:05
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
16.04.2024 | 11:56
Արմեն Բեգոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.04.2024 | 11:55
Դուք էլ ասում էիք «Արցախը Հայաստան է և վերջ». բանավեճ ավագանու նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:50
Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
16.04.2024 | 11:46
Համարեք, որ ես խուլ եմ. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:42
Անի Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
16.04.2024 | 11:25
Աստված մի արասցե, մի օր Դուք կվարեք նիստերը, կմեկնաբանեք Ձեր ձևով. Ավինյանը` Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:19
Թբիլիսիում 14 մարդ է բերման ենթարկվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ
16.04.2024 | 11:08
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի փորձագետի մասնակցությունը
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում հանդես է եկել Վաշինգտոնի կողմից Թուրքիային զենքի վաճառքի դեմ՝ ասելով, որ նման քայլը կարող է լրացուցիչ անկայունություն ստեղծել տարածաշրջանում, գրում է The Hill-ը։

«Վերջին բանը, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին այն ժամանակ, երբ մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինային օգնելու ուղղությամբ, որ նա հաղթի Ռուսաստանի ագրեսիան, ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում անկայունության ևս մեկ աղբյուրն է։ Ես ձեզ  խնդրում եմ հաշվի առնել դա, երբ որոշումներ եք կայացնում Արևելյան Միջերկրական ծովի առնչվող պաշտպանական գնումների վերաբերյալ»,- ասել է Միցոտակիսը՝ նկատի ունենալով Թուրքիային, սակայն անունը չնշելով։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հավանություն տալու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային առաջադեմ սպառազինությունների և այլ ռազմական տեխնիկայի վաճառքին։

Միցոտակիսը նաև խոսել է հունական կղզիների վրայով թուրքական թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք պետք է անհապաղ դադարեցվեն։

«Ես ուզում եմ միանգամայն հստակ ասել, որ մենք չենք ընդունի բացահայտ ագրեսիայի գործողությունները։ Հունաստանը նույնպես ՆԱՏՕ-ի դաշնակից է»,- ասել է Հունաստանի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ Հունաստանը երբեք չի ընդունի Կիպրոսի երկու պետության բաժանումը։

Հավելենք, որ այցով ԱՄՆ-ում գտնվող Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հանդիպել է նախագահ Ջո Բայդենին։

Էմմա Չոբանյան