Մենք չենք կարող ասել «այո»․ Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը

Լուրեր

28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
28.03.2024 | 17:42
Ուկրաինայում պատերազմը 537 երեխայի կյանք է խլել
28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.03.2024 | 16:18
Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ
28.03.2024 | 16:07
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
28.03.2024 | 15:55
Անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին․ զեկույց ուղղված՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
28.03.2024 | 15:51
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա. քննարկվելու է նաև F-16-ի հարցը
28.03.2024 | 15:44
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
Բոլորը

Անկարան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան ճակատը։ Էրդողանի խոսքով՝ միակ բանը, որ Անկարան ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, հարգանքն է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովման քայլերի նկատմամբ։

«Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, մեր կարծիքով, Թուրքիայից աջակցություն սպասել ՆԱՏՕ-ին միանալու դիմումների դեպքում և, միաժամանակ, սատարել ահաբեկիչներին, առնվազն անհետևողականություն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով Թուրքիայի շահերն են հաշվի առնվում։

«Թուրքիան այն երկրների թվում է, որոնք գործնականում ամենամեծ ներդրումն ունեն ՆԱՏՕ-ի առաքելություններում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք անվերապահորեն համաձայն կլինենք ցանկացած նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս կարելի է սպասել Անկարայի կողմից աջակցություն ՆԱՏՕ-ին (Շվեդիայի) անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին հանձնելու»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ երկուշաբթի ծրագրված էր պատվիրակության ժամանում Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման։

«Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները դեռ բացահայտ շրջում են Շվեդիայում։ Մենք չենք կարող ասել «այո»։ Դրա համար պետք է նեղություն կրել ու գալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ Էրդողանն ավելի վաղ ևս դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ նշելով, որ այդ երկրներն աջակցում են քուրդ զինյալներին ու ահաբեկիչներին։

Էմմա Չոբանյան