Լրագրողին հավատարմագրումից զրկելու նոր կարգը հարվածում է ՀՀ-ի ժողովրդավարական իմիջին․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում են փոփոխություն կատարել։ Ըստ դրա՝ եթե լրագրողը պետական մարմինների աշխատանքային կանոնները խախտելու դեպքում նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտում է կանոնները, ապա պետական մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը։ Իսկ ԶԼՄ-ն իրավունք կունենա փոխել տվյալ լրագրողին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը Factor TV-ի հարցազրույցում կարծիք է հայտնում, որ սա մեկուկես տարվա ընթացքում ռեգրեսիվ օրենքների շարքում վերջին շտրիխն էր, որ արվեց։

«Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին եմ իրենց ասել, որ հավատարմագրման մերժումը սխալ քաղաքականություն է, որը միայն բացառիկ դեպքերում պիտի նախատեսվի։ Սակայն դա հաշվի չի առնվել»,- ասում է նա։

Կա՞ վտանգ, որ այս փոփոխությունը կարող է մեկնաբանվել կամայական և կիրառվել «ոչ ցանկալի» լրագրողների նկատմամբ։ Աշոտ Մելիքյանն այս հարցին դրական է պատասխանում։

«Գիտեք՝ մենք պարբերաբար տեսել ենք խորհրդարանում և պետական այլ մարմիններում որոշ լրագրողների անտակտ, մասնագիտության հետ որևէ աղերս չունեցող վարվելակերպին։ Բայց դա չի նշանակում, որ մեկ-երկուսի՝ այդպիսի վարքագիծը կանխելու կամ դրանից հրաժարվելու համար մի ամբողջ խորհրդարան պետք է օրենք փոխի, և փոխի այնպես, որ դա հակասի միջազգային մոտեցումներին։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- նշում է Մելիքյանը։

Հայաստանը, ըստ նրա, գնում է միջազգային ընդունելի փորձառության ճիշտ հակառակ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ լրագրողին հավատարմագրումից զրկելու այս նոր կարգը հարվածում է Հայաստանի ժողովրդավարական իմիջին։

Դեռևս մարտին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հրապարակել էր 2021 թվականի վերաբերյալ զեկույց, որում կա անդրադարձ Հայաստանի վիճակին։ Նշվում է, որ խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։ Բերվել են օրենսդրական փոփոխությունները, որոնցով, ըստ Amnesty International-ի, սահմանափակվում է անկախ մամուլն ու քննադատական խոսքը, ինչպես, ասենք, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի շեմ է սահմանվել 6 մլն դրամ։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը։ Զեկույցում օրինակ էր բերվել լուսանկարի տակ արված մեկնաբանությամբ վարչապետին վիրավորելու համար հարուցված քրեական գործը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան