Ինչ աջակցություն է տրամադրվում Ուկրաինայից հայրենադարձված ընտանիքներին․ պարզաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս-ուկրաինական բարդ իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է Ուկրաինայից, Ռուսաստանից Հայաստան ներգաղթի գործընթացը: «Հայրենադարձության միտումները, ռուս-ուկրաինական զարգացումների ազդեցությունը» թեմայով ասուլիսում այս մասին վստահեցրեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ հավելելով, որ որ մեծ թվով հայեր հետաքրքրվում են Հայաստանում քաղաքացիություն ձեռք բերելու, կացության տարբեր կարգավիճակներ ստանալու հարցերով:

Ալեքսանյանի խոսքով՝ Ուկրաինայի հայ համայնքը մեծությամբ 4-րդն է աշխարհում, ունի շուրջ 400 հազար հայ բնակչություն:

«Առաջին եռամսյակի տվյալներով՝ ուկրաինական փաստաթղթերով շուրջ 6 հազար սահմանահատում կա Հայաստան, այսինքն՝ ուկրաինական փաստաթղթերով մուտք են գործել մեր երկիր: Նրանց մեծ մասը հայեր են: Իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մշակել էր արևմտյան սահմանով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա դուրս գալու անցակետերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչը օգնել է մեր հայրենակիցներից շատերին դուրս գալ Ուկրաինայից: Դրանից բացի, համախմբել ենք ԵՄ այդ 4 երկրներում հայկական համայնքներին, որոնք կարողացել են կանգառի կայաններ ստեղծել մեր հայրենակիցների համար, մի քանի օր կանգ առնելու, հայրենիք վերադարձը կազմակերպելու համար: Հայկական համայնքները զգալի օժանդակություն են ցուցաբերել մարդկանց տեղավորելու, փաստաթղթերը կարգի բերելու, ֆինանսապես աջակցելու, նրանց ճանապարհելու հարցում, ինչի համար շնորհակալ ենք»,- նշեց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայից դուրս եկող հայերին ուղղված աջակցություն է իրականացվում Հայաստանում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ներկայում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ իրականացնում է մի ծրագիր, որն ունի 4 բաղադրիչ: Առաջին բաղադրիչը բնակվարձի սուբսիդավորումն է՝ մինչև 70 հազար դրամի չափով: Երկրորդ բաղադրիչը կրթական է. կան Ուկրաինայից ընտանիքներ, որոնց երեխաները սովորում են ՀՀ բուհերում: Եթե նրանք համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն, ապա կարող են ուսման վարձի սուբսիդավորում ստանալ: Երրորդ բաղադրիչը առողջապահական հարցերին է վերաբերում, 4-րդը՝ միանվագ աջակցությունն է: Ծրագրի տարբեր բաղադրիչներից օգտվելու համար գրասենյակին արդեն դիմել է Ուկրաինայից Հայաստան տեղափոխված շուրջ 80 ընտանիք:

Մանրամասները՝ տեսանյութում: