Երկաթե լինգով հարված գլխին․ շտապօգնության բժիշկն ու վարորդը բռնության են ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Շտապօգնության բժշկի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։ Երևանի Արհեստավորների փողոցի տներից մեկից ստացված կանչով մեկնած բրիգադն առաջին բուժօգնություն է ցույց տվել կնոջը։ Արդեն հեռանալիս են եղել, երբ բժիշկը ծեծի է ենթարկվել երկաթյա ձողով։

Բժշկին օգնության հասած շտապօգնության ավտոմեքենայի վարորդին ևս հարվածներ են հասցրել, սակայն նրա վնասվածքները համեմատաբար թեթև են։ Շտապօգնության բրիգադի բժշկին ու վարորդին տեղափոխել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց։ Թե՛ հիվանդանոցը, թե՛ այնտեղից արդեն դուրս գրված շտապօգնության վարորդը ոստիկանության բաժին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

Սա մասնագիտական պարտքն իրականացնող բժիշկների նկատմամբ բռնության միակ դեպքը չէ։ 2011 թվականին նույնիսկ մահվան դեպք գրանցվեց․ 65-ամյա շտապօգնության բժիշկը Գյումրիում մահացել էր հիվանդատիրոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։

Դեպքերից մեկն էլ գրանցվել էր այս տարվա փետրվարի 17-ին։ Կանչով Վարդաշեն մեկնած շտապօգնության բժիշկի հետ հիվանդի հարազատները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխելու համար, որից հետո նրան ծեծի են ենթարկել, հարվածել նաև շտապօգնության մեքենային։ Այս դեպքի առիթով հարուցված գործը հիմա դատարանում է, որոշում դեռ չկա։

Բժիշկների պաշտպանվածությունը ցածր է, ինչը մշտապես լուրջ խնդիրներ է առաջացնում՝ ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Անընդունելի է բռնության ցանկացած դեպք, հատկապես, երբ գործ ունենք մարդասիրական աշխատանք իրականացնող անձանց հետ՝ հավելում է իրավապաշտպանը։ Այս դեպքում սա կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական գործունեության խոչընդոտում։

Արարքն անընդունելի է համարել ու դատարպարտել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավնեսյանը։

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և Առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան»,- գրել է նախարարը:

Դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, կա 1 բերման ենթարկված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան