ՀԱՊԿ-ը հետևողականորեն ապահովելու է իր անդամ երկրների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ համատեղ հայտարարություն

Լուրեր

16.04.2024 | 11:20
Աստված մի արասցե, մի օր Դուք կվարեք նիստերը, կմեկնաբանեք Ձեր ձևով. Ավինյանը` Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:19
Թբիլիսիում 14 մարդ է բերման ենթարկվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ
16.04.2024 | 11:08
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի փորձագետի մասնակցությունը
16.04.2024 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 10:56
«Հլը ստեղ նայեք, ՔՊ-ի ու ՀՀԿ-ի տարբերուությունը ո՞րն է». Պեդրո Զարոկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 10:51
Իսրայելը խոստանում է պատասխանել Իրանի հարձակմանը
16.04.2024 | 10:40
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
16.04.2024 | 10:28
ՆԳՆ-ում ծավալուն բարեփոխումներ են իրականացվում, նպատակը՝ բարեվարք ոստիկանության ձևավորումն է․ Վահե Ղազարյանի ուղերձը
16.04.2024 | 10:18
Էրեբունի վարչական շրջանում միջին ճնշման գազատար է վնասվել
16.04.2024 | 10:09
Հայտնի է՝ ինչ հիմքով են ձերբակալել պատգամավորի հասցեին վիրավորանքներ հնչեցրած քաղաքացուն
16.04.2024 | 10:04
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 09:55
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել
16.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններում տիրող իրավիճակի կապակցությամբ և նշել, որ պատրաստ են ապահովել կազմակերպության պատասխանատվության գոտու սահմանների անվտանգությունը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների համատեղ հայտարարության մեջ։

«Իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններում մտահոգություն է առաջացնում: Այդ կապակցությամբ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտու սահմանների անվտանգությունը»,- ասվում է փաստաթղթում։

«Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և ՀԱՊԿ-ի 20-ամյակի կապակցությամբ այս հայտարարությունը տարածելով՝ մենք հաստատում ենք, որ կազմակերպությունը հետևողականորեն ապահովելու է իր անդամ երկրների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, աշխատելու է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, միջազգային խնդիրների արդարացի լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի ու սկզբունքների հիման վրա»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում։

Տաթև Ֆռանգյան