Ուկրաինայում դիֆթերիայի և խոլերայի բռնկումների աճի վտանգ կա․ դեպքեր արդեն գրանցվել են

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի ժամանակ դիֆթերիայի և խոլերայի բռնկումների աճի վտանգ կա, դեպքեր արդեն գրանցվել են։ ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իմունոպրոֆիլակտիկայի գծով փորձագետների ազգային տեխնիկական խմբի վարակաբան Ֆյոդոր Լապինը։

«Պատերազմի ժամանակ դիֆթերիայի դեպքերի աճի վտանգ կա, Տերնոպոլի շրջանում ունենք դիֆթերիայի դեպք, և սա առաջին, բայց վերջին դեպքը չէ»,- ասել է նա։

Մասնագետի խոսքով՝ կան նաև այլ վարակներ, որոնց տարածումը կարող է աճել։

«Օրինակ, Մարիուպոլում նախկինում ևս ծովում հայտնաբերվել էին խոլերայի հարուցիչներ, նաև ենթակառուցվածքների խախտումները, բնակչության՝ մաքուր խմելու ջրի հասանելիությունը կարող է հանգեցնել այնպիսի վտանգավոր հիվանդությունների, ինչպիսին խոլերան է»,- բացատրել է բժիշկը։

Նա հորդորել է չափահաս ուկրաինացիներին՝ վերսկսել 10 տարին մեկ իրականացվող փայտացման և դիֆթերիայի դեմ պատվաստումները։

«Մարզերում բավականաչափ պատվաստանյութեր կան, թեև օկուպացված տարածքներում իրավիճակը ծայրաստիճան ողբերգական է»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան