Վրաստանի վարչապետը քաղաքացիներին երաշխավորել է խաղաղություն Ռուսաստանի հետ

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հետ հայտարարել է, որ երկրում չի լինի երկրորդ ճակատ, չեն լինի նաև արտահերթ ընտրություններ, և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բուժման համար չի տեղափոխվի արտասահման, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Մենք հասել ենք արդյունքի: Մենք երաշխավորում ենք բնակչությանը երկարաժամկետ խաղաղություն. երկրում երկրորդ ճակատ, պատերազմ չի լինելու։ Ընդհակառակը, կլինի զարգացում, շինարարություն և խաղաղություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ, նա նշել է, որ երկրում առկա երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վաստակն է, և իշխող կուսակցությունը շարունակում է այդ քաղաքականությունը։

«Բոլորի համար կարևոր է, որ երկրում լինի խաղաղություն և կայունություն։ Սա հիմքերի հիմքն է: Առանց սրա երկրում ոչինչ չի լինի։ Մեր երկիրը, մեր ժողովուրդն արդեն երեք անգամ կռվել է Ռուսաստանի դեմ՝ սկսած 90-ականներից, հետո՝ քաղաքացիական պատերազմ, մենք հազարավոր դժվարություններ ենք ապրել։ Հետո ավերիչ հետևանքներ բերած օգոստոսյան պատերազմը և մեր տարածքների օկուպացումը, որը շարունակվում է մինչ օրս։ Եթե սա լավ չվերլուծենք ու շարունակենք անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու գործունեությունը, այդ թվում՝ ներքին թշնամիների կործանարար գործունեությունը, շատ վատ կլինի։ Սակայն, իհարկե, մեր կառավարությունը դա թույլ չի տա»,- ասել է վարչապետը։

Նա նաև բացառել է Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը։

«Ինձ այլևս չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները։ Բոլոր ընտրություններն ավարտվել են, մենք հաղթել ենք։ Հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։

Մեկնաբանելով ընդդիմության վերջին հայտարարությունները՝ նա ոչ ադեկվատ է անվանել Սաակաշվիլիին արտասահման բուժման համար տեղափոխելու պահանջները։

Տաթև Ֆռանգյան