Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի իր պաշտոնակցի հետ

Լուրեր

25.04.2024 | 16:24
ՌԴ-ն Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել. Լուկաշենկո
25.04.2024 | 16:16
ՄԻՊ-ը դժգոհեց փաստաբանների վերաբերմունքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:07
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ի համար ռազմական թիրախ կդառնան․ ՌԴ ԱԳ փոխնախարար
25.04.2024 | 15:59
Բողոքի ակցիաների վայրերից մի քանի տասնյակ բերման ենթարկված կա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.04.2024 | 15:55
Երեխաների նկատմամբ բռնությունների ծավալը մտահոգիչ է․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:52
ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին. Օվերչուկ
25.04.2024 | 15:50
Վարչապետի ասածն իմ անձնական կարծիքն էլ է. Ավանեսյանը` Տավուշում սահմանազատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:46
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
25.04.2024 | 15:44
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
25.04.2024 | 15:41
Ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել է Երևանի քրեական դատարանում
25.04.2024 | 15:28
Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել հայերի ապահով վերադարձի համար․ Amnesty International
25.04.2024 | 15:26
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է ակցիայի ժամանակ․ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց
25.04.2024 | 15:18
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
25.04.2024 | 15:10
2024 թ․ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
25.04.2024 | 15:02
Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին, Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Հայաստանի ու Տաջիկստանի միջև քաղաքական կապերի ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։

Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։