Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը

Լուրեր

29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ հիմնավորման, հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումների համապարփակ օրակարգի ընդունումն ու իրագործումն անբեկանելի առաջնահերթություն է՝ որպես երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովող առանցքային նշանակության նախապայման և երաշխավոր: Ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում է Հայաստանի հանրային կառավարման միասնական ու համապարփակ բարեփոխումների օրակարգը՝ նպատակ ունենալով հասցեագրել խորքային ախտորոշման արդյունքում նույնականացված խնդիրները, վերաձևակերպել հանրային կառավարման համակարգի արժեբանական հիմքերը և քաղաքականության թիրախավորված գործողությունների միջոցով ապահովել համակարգի շարունակական արդիականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունները:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ռազմավարության մեջ նշված բազմաթիվ խնդիրներն օբյեկտիվ ախտորոշված են և տրված են դրանց բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլերով: Ըստ նախարարի՝ ռազմավարությամբ նախատեսված աշխատանքներն իրկանացվելու են 4 ուղղություններով: «Առաջինը հանրային ծառայությունների ոլորտն է: Հատվածական արդեն իսկ մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ հանրային ծառայությունների բարելավումներ: Տարբեր կառույցներ, տարբեր նախարարություններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, միասնական կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը: Կա շատ երկրների փորձ, որտեղ բոլոր ծառայություններն են միավորված: Դրանք պատշաճ թվայնացված են, դրանց կառավարումը հասցված է մաքսիմում լավագույն վիճակի, որպեսզի մարդը կարողանա մեկ աղբյուրից, մեկ տեղից օգտվել բոլոր հանրային ծառայություններից և չգտնվել այդ քաշքուկների մեջ: Այս ռազմավարությունը կարևոր լուծումներ է հաղորդում կարևոր հենասյուներից մեկին:

Մյուս կարևոր խնդիրը մարդկային ռեսուրսն է: Վստահ եմ՝ դահլիճում գտնվող մեր բոլոր գործընկերները բախվել են խնդրի հետ, երբ կան լավ կադրեր, բայց չես կարողանում ներկայիս քաղաքացիական ծառայության կանոնակարգումներով ներգրավել: Եվ ճիշտ հակառակը՝ ժամանակին եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ և ստեղծել քաղծառայության համակարգը, բայց այն բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում և չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են մեր աշխատանքներն իրականացնելու համար: Օրինակ՝ պարգևատրումների կարգն այսօր որոշ դեպքերում դարձել է աշխատավարձի հավելավճար: Դա պետք է, որովհետև, հակառակ դեպքում, ուղղակի չենք ունենա հանրային պետական ծառայողներ, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք և գտնենք ձևերը: Այս ռազմավարությունը հստակ տալիս է այդ լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին և ինչպես կարողանալ հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը՝ մասնավորի հետ մրցակցության պարագայում:

Հաջորդն ինստիտուցիոնալ արդիականացումն է: Շատ հաճախ քաղաքական գործիչը, նշանակվելով պաշտոնի, ունենալով բարի և լավ ցանկություններ՝ ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ նույնիսկ սկսում է խոչընդոտել: Կա նաև հորիզոնական հարաբերությունների զարգացման խնդիր, ճիշտ կապերի կառավարման և ամբողջն իրականացնելու համար դարձյալ ռազմավարություն և ախտորոշում է պետք:

Չորրորդ ուղղությունը քաղաքականություն ընդունելու ռազմավարական մոտեցումն է: Մենք արդեն, որպես կառավարություն, մի քանի տարի է՝ գնում ենք այնպիսի ճանապարհով, որ հնարավորինս որոշումները այսրոպեական չլինեն, այլ լինեն ռազմավարությունների մաս, բայց նույնիսկ դա համակարգման և էլ ավելի կատարելագործման կարիք ունի»,- ասել է Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը պետական մեքենայի բարեփոխումների մասին է. «Այսինքն՝ երեք տարվա ընթացքում փորձելու ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը։ Արձանագրել ենք, չնայած գիտեինք նաև, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։ Այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավելի է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, երբեմն շրջադարձների վրա ենք պրոբլեմներ ունենում և այսպես շարունակ: Մեր խնդիրը հետևյալն է, առաջին կետը հանրային ծառայություններն են, որոնց հետ անմիջապես առնչվում են մարդիկ: Վերջին կետը ռազմավարություններն են, որ պատկերավոր կարող ենք գնահատել որպես ճանապարհ: Մեզ պետք է ունենանք որակյալ ճանապարհ և այդ ճանապարհով մեր ուղևորներին առավել հարմարավետ տեղ հասցնել: Երկրորդ՝ այդ մեքենան վարողները պետք է պատշաճ որակավորում ունենան: Իսկ որպեսզի պետական կառավարման համակարգում հնարավոր լինի պատշաճ որակավորում ունեցող մասնագետների ներգրավել, պետք է ունենալ պատշաճ վարձատրություն: Բայց որպեսզի այդ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի հանրության և պետական բյուջեի վրա, պետք է ծառայություններն օպտիմալ լինեն իրենց չափերով»։

Վարչապետը նշել է նաև, որ անընդհատ խոսվում է պետական կառավարման համակարգը գերբեռնված լինելու մասին. «Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու համար։ Դա նշանակում է՝ մենք որոշ տեղերում ունենք ռեսուրսներ և հաստիքներ, որոնք, ըստ էության, կամ անելիք չունեն, կամ կորցրել են գործառույթը։ Մեծ հաշվով, երբ ասում ենք՝ պետական համակարգի հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը, որ քաղաքացիների համար կյանքն ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմը աշխատի առավել արդյունավետ։ Սա շատ մեծ ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ մենք այդ աշխատանքը հետևողական կանենք»: