Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը կրկին ազատ արձակվեց. դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, երեկ ուշ գիշեր որոշում է կայացրել խափանման միջոց կալանք չկիրառել Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ և նրան կրկին ազատ արձակել՝ ստորագրություն չհեռանալու մասին միջոց ընտրելով։ Փաստացի, քննիչի որոշումը դատարանը թողեց անփոփոխ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ հենց Արամ Նավասարդյանն էր եղել ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի ղեկին։ Ժամը 18:20-ի սահմաններում նրա վարած Տոյոտան վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, կինը մահացել էր, չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը:

Նավասարդյանն առաջին անգամ ձերբակալվել էր ապրիլի 27-ին, սակայն՝ ազատ արձակվել մեկ օր անց։ Մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը որոշում է կայացրել Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:

Հատկանշանական է, որ գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաև վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը և կալանավորման միջնորդության հարցը քննարկել։ Այնինչ, դատախազի գրավոր ցուցումների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն առարկություն է ներկայացրել, որը դատախազի կողմից մերժվել է: Նախօրերին Նավասարդյանը կրկին ձերբակալվել էր, մեղադրանքը՝ լրացվել, կալանքի միջնորդություն ներկայացվել դատարանը, որը, փաստացի, մերժվել է։

 

Ռոզա Վարդանյան