Վճռաբեկ դատարանը բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ ձևավորելով ուղենիշային մի շարք մոտեցումներ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12665/05/18 վարչական գործով 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և, ըստ էության, վերահաստատելով «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ նկատմամբ 15 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 153-Ա որոշման իրավաչափությունը։

Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ ձևակերպել է հետևյալ կարևոր մոտեցումները.

1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից որևէ աղբյուրում, օրինակ՝ ներմուծման փաստաթղթերում արձանագրված որոշակի ապրանքն այլ անվանումով իրացնելը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ, ընդ որում էական չէ՝ տնտեսավարող սուբյեկտը հանդես է գալիս որպես արտադրող, թե ներմուծող.

2. Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ առկա են ոչ միայն ապրանքն անմիջապես սպառողին, այլև իրավաբանական անձին իրացնելու դեպքում.

3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտման կատարման փաստի նույնիսկ անուղղակի ձևով ընդունումը արժևորվում է իրավախախտման առկայությունը փաստելու համար.

4. Արարքը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելիս քննարման ենթակա են միայն արձանագրված կոնկրետ ապրանքի բնութագրերի հետ կապված հարցերը և նույն խմբաքանակին առնչվող այլ ապրանքների բնութագրերի վերաբերյալ փաստերը որևէ նշանակություն չունեն։ Ընդ որում, եթե ուղեկցական փաստաթղթերով հիմնավորվում են ապրանքի բաղադրության վերաբերյալ համապատասխան տվյալներ, ապա դրանք պարզելու նպատակով փորձաքննության անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ վիճարկում էր Հանձնաժողովի որոշումը, որը կայացվել էր հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար, մասնավորապես՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ կաթ պարունակող մթերքն իրացրել էր որպես խտացրած կաթ, որը հնարավորություն չէր տվել ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ։