ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է
Հասարակություն
12.05.2022 | 14:40ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկ ամսով կալանավորվել է:
«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը»,- հայտնում է Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ նա չի վճարել իր նկատմամբ սահմանված 60 մլն դրամ գրավը: