Հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ հրազենային վիրավորումով․ ՀՀ ՊՆ
Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: