ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին

Լուրեր

24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների էվոլյուցիան 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին:
Օրինագիծը հավանության է արժանացել 368 կողմ և 57 դեմ ձայներով և անցել Սենատ, գրում է VOA-ն։   Վաշինգտոնն, այսպիսով, մեծացնում է իր աջակցությունն Ուկրաինային՝ օգնելու նրան դիմակայել ՌԴ-ի ռազմական ներխուժմանը, որը սկսվեց փետրվարի 24-ին։

Ապրիլի վերջին Բայդենը խնդրել էր Կոնգրեսին հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 33 միլիարդ դոլարի օգնությունը, սակայն օրենսդիրները որոշել է ավելացնել ռազմական և հումանիտար օգնությունը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ Սպիտակ տունը «գնահատում է երկկուսակցական ուժեղ աջակցությունը նախագահ Բայդենի առաջարկին՝ Ուկրաինային անվտանգության, տնտեսության, հումանիտար և պարենային հարցերում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում»։

 

Տաթև Ֆռանգյան