Սուրբ Սոֆիայի տաճարում վանդալիզմի հերթական դեպքն է տեղի ունեցել 

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

2020 թվականին մզկիթի վերածված Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում վանդալիզմի հերթական դեպքն է հայտնաբերվել։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հնագետ Օմեր Ֆարուք Յավաշչայը թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է վնասված կառույցի լուսանկարներով։ 

Յավաշչայը նշում է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ջրի ամբարն է  կոտրվել, ներսում և կողքին կոշիկներ են դրվել։

«Ես այս լուսանկարն արել եմ անցյալ երեկո (ապրիլ 24) ժամը 22։43-ին: Մարդիկ կոտրել են Օսմանյան ժամանակների ջրամբարի կափարիչը և իրենց կոշիկները դրել դրա մեջ և կողքը: Ոչ մեկին չի հետաքրքրում այս իրավիճակը։ Հնագույն կառույցը օգնության կարիք ունի»,- գրել է Յավաշչայը։

Հավելենք, որ վանդալիզմի նախորդ դեպքի մասին հայտարարել էր թուրքական արվեստի պատմաբանների ասոցիացիան՝ տեղեկացնելով, որ Սուրբ Սոֆիայի տաճարի ներսում գտնվող 1400-ամյա Կայսերական դարպասը վնասվել է անհայտ անձանց կողմից:

Կայսերական դարպասը գլխավոր մուտքն է դեպի Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի եկեղեցի, որը բացառապես օգտագործվել է կայսեր կողմից։ Ավանդույթի համաձայն՝ դռները պատրաստվել են Նոյյան տապանի կաղնուց։ Վանդալիզմի այս դեպքը դատապարտել էր Հունաստանի ԱԳՆ-ն։

Էմմա Չոբանյան