«Գործը վարույթ ենք ընդունել, ծանոթացման փուլում է». Քյարամյանը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հավանականության մասին

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց,որ քրեական գործը դատախազության նախաձեռնությամբ տեղափոխվել է Կոմիտե։ Անդրադառնալով քրեական գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջներին՝ Քյարամյանը նշեց.

«Գործն ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են գործին: Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա: Այս պահին դրա հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այն դեռ ծանոթացման փուլում է գտնվում»:

Հարցին, թե ճիշտ չէ՞ «կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք այս վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտության համար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ հարուցել ու իրեն կանչել հարցաքննության, ՔԿ ղեկավարն արձագանքեց.

«Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի: Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր հանգամանքները: Այս պահին ավելի բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք՝ օրեր շարունակ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացվում Գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պահանջ էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել, իսկ իրենց՝ զոհված զինծառայողների ծնողներին, այդ քրեական գործով տուժող ճանաչել։ Վերջիններիս վրդովեցրել է շաբաթներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հայտարարությունն այն մասին, թե պատերազմը կանխել հնարավոր էր։

Պահանջի հաջորդ օրը գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել ըստ որի՝ ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Մասնավորապես, քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը բավարարվել է:

Ռոզա Վարդանյան