Ընդդիմադիրների հանրահավաքը Գյումրիում ավարտվեց․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրու Թատերական հրապարակում այսօր տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքը։ Ինչպես արդեն հայտնել էինք, այն մեկնարկել էր ուշացումով։ Բանն այն է, որ ըննդիմադիրների երթը Հոռոմ գյուղի խաչմերուկում արգելակվել էր, քանի որ շիրակցի գերիների մի խումբ հարազատներ փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով ավտոշարասյան տեղաշարժը։

Հանրահավաքում ելույթ ունեցողներից գրեթե բոլորն անդրադարձան այս թեմային։ Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց․ «Ուզում եմ անդրադառնալ մեր այն հայրենակիցների պահանջներին, որոնք մեզ հետ այսօր զրույցի էին բռնվել, այդպես ձևակերպեմ։ Ուզում եմ հիշեցնել այս նույն իշխանությունների դիրքորոշումը գերիների խնդրի վերաբերյալ։

Հիշո՞ւմ եք, որ ասացին մեր եղբայրները չեն նեղանա, որ էլի մի երկու ամիս մնան թուրքի բանտերում, այդ իրենք էին, որ ասում էին գերիների հարցը համարում ենք փակված։ Հիմա այդ մարդկանց դժբախտությունը փորձում են շահարկե՞լ։ Փորձում են այդ մարդկանց խաբե՞ն, ասում են՝ եթե ուրիշները գան, այդ հարցն էլի չի լուծվի, որովհետև դրոշ են այրել և այլն։ Էդ մարդիկ թող իրենց խոստումը մի հատ կատարեն, հետո կարողանան ասեն՝ մեզ էլի ժամանակ տվեք, որ մենք հարց լուծենք»։

Ընդդիմադիրներըը խնդրեցին չօգտագործել գերիների հարազատների հուզական վիճակը ընդդիմության հանրահավաքները զսպելու համար։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը Գյումրին անվանեց «հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ քաղաք» և պնդեց՝ «այս խորհանիշերը, որ մեզանից փորձում են թուրքերը խլել, չի ստացվելու»։ Ըստ Վահե Հակոբյանի՝ իրենք կողմ են հարևանների հետ կայուն, զարգացած հարաբերություններ ունենալուն, երկարաժամկետ խաղաղությանը, սայան դա չպետք է լինի Հայաստանի տարածքային ամբողջության ու ինքնության հաշվին։

Արմիկ Մովսիսյան