Մայիսի 9-ին Արցախում կհայտարարվի 1 րոպե լռություն
Արցախ տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների:
«Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ: