Ադրբեջանական դիրքերից կրակ են բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Այս մասին Factor.am-ին հայտնեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:

«Կրակ եղել է լուսադեմին, ժամը 6-ի սահմաններում: Աշխատակիցներից մեկը թեթև հրազենային վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ: Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան, աշխատակիցներին տարհանել են»,- ասաց Ահարոն Խաչատրյանը:

Factor.am-ը կապ հաստատեց նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցչի հետ, որը տեղեկացրեց, որ այս պահին հանքը դադարեցրել է աշխատանքները, աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար նրանք տարհանվել են:

«Հենց այս պահին կրակոցներ չկան, սակայն դրանք սկսվել են երեկ երեկոյան, ինտենսիվ կրակը շարունակվել է նաև այսօր ցերեկը: Մեր աշխատակիցը վիրավորումը ստացել է ձախ ձեռքի շրջանում, ներքին օրգանների վնասվածք չունի: Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը: