Արցախում ադրբեջանական մեքենան ձորակն է գցել հայերի մեքենան․ ընդդիմությունը շարունակում է ակցիաները. ԼՈՒՐԵՐ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը
  • Արցախում՝ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհին, ադրբեջանական շարասյան մեջ մտնող քարշակող բեռնատարը հրել ու ձորակն է գցել հայկական ավտոմեքենան, որի մեջ եղել են վարորդն ու 2 ուղևորները։ Արցախի դատախազությունից հայտնել են, որ վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ձորակն ընկած մեքենայի ուղևորներից մեկը հայտնել է, որ ադրբեջանական մեքենան դիտավորությամբ է իրենց մեքենան հրել դեպի ձորակը։
  • Երևանում ընդդիմությունը կեսօրին սկսել է բողոքի ակցիաները, երթերը և ճանապարհներ փակելու ակցիաները։ Հաղթանակի կամուրջի մոտ անցկացված ակցիայի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ՝ խաչմերուկը բացելու համար։ Բերման ենթարկվողների թվում է եղել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ընդհանուր առմամբ՝ քաղաքի այս հատվածից բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար։
  • Բաղրամյան պողոտայում իրավիճակը ևս լարված է եղել։ «Դիմադրության» շարժման քայլերթի մասնակցիները փակել են պողոտան, սակայն մեծ թվով ոստիկաններ փորձել են բացել պողոտան և բերման են ենթարկել քաղաքացիներին։
  • Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն անհնար է, քանի որ դա չի համապատասպանում ռազմական գործողությունների առաջադրանքին։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։