Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կարող է բռնագանձվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
Բոլորը

Միացյալ Նահանգների կառավարությունը ձգտում է հասնել Լոս Անջելեսի Հոլմբի Հիլզ շրջանում գտնվող շքեղ առանձնատան բռնագաձմանը, որն, ըստ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի, ձեռք է բերվել  հայ գործարարի՝ նախկիում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, կաշառքից ձևավորված միջոցներով, հայտնում է abc7-ը։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, ձեռք էր բերվել 2011 թվականին 14,4 միլիոն դոլարով Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։
«Խաչատրյանը, որ հայտնի է որպես «սուպեր նախարար», 2008-2014 թթ-ին եղել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը․ 2014-2016 թթ-ին՝ ՀՀ ֆինանսների նախարարը»,-ասվում է հրապարակման մեջ։
Լոս Անջելեսի դաշնային դատարան ուղղված հայցում Արդարադատության դեպարտամենտը նշում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին նրան ու ընտանիքին ավելի քան 20 մլն դոլարի կաշառք է տվել՝ իր բիզնեսի համար բարենպաստ հարկային ռեժիմի համար։ Կաշառքից գոյացած միջոցներն օգտագործվել են Holmby Hills-ում գտնվող գույքը  ձեռք բերելու համար, որը վերջերս վաճառքի է հանվել 63,5 միլիոն դոլարով:
Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ Խաչատրյանն ու նրա որդիները Հայաստանում մեղադրվում են կաշառքի ստացման մեջ։

Էմմա Չոբանյան