Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեն հավելելով՝ գործն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև Արշակ Հակոբյանի կողմից կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես` Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք):

Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Ռոզա Վարդանյան