3 տարվա ընթացքում ես նախազգուշացումներ եմ ստացել, որ եթե բացակայեմ երկրից՝ տղաներս կկալանավորվեն. Աղվան Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը, քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։

Մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ 3 տարվա ընթացքում համապատասխան մարմիններից ուղերձներ և նախազգուշացումներ է ստացել. «Ուղերձներ, որ եթե հանկարծ փորձեք բացակայել երկրից, ձեր տղաներն անմիջապես կկալանավորվեն։ Հավատացնում եմ ձեզ, որ չեմ պատրաստվել իմ հայրենիքից բացակայել, ես իմ ողջ կյանքում ոչնչից չեմ խուսափել։ Այս նախազգուշացումները տեղի են ունենում ինչպես ընտրություններից առաջ, այնպես ընտրություններից հետո և ավելի ինտենսիվ ձևով։ Ինչու ընտրություններից հետո, որովհետև Աղվան Հովսեփյանը մասնակցեց ընտրություններին, պատկերացնո՞ւմ եք, որ Աղվան Հովսեփյանը չմասնակցեր ընտրություններին։ Աղվան Հովսեփյանը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Բոլոր չակերտավոր ցուցմունքները, որոնք կան քրեական գործում, ձեռք են բերված ընտրություններից հետո։ Կային մարդիկ, որոնք տենչում էին Հովսեփյանին կալանքի տակ տեսնել։ Եվ դրան էր ուղղված իրենց՝ 3 տարվա գործունեությունը»։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։

Մանրամասները՝ տեսանյութում: