Այդ ռեսուրսը պետք է փոխանցենք մեր Զինված ուժերին․ հանձնաժողովում քննարկվում է ցուցարարներին զորակոչելու հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ցուցարարներին զորակոչելու հարցը:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ընդդիմադիրների հանրահավաքի մասնակից որոշ քաղաքացիների մասին տեղեկատվությունը, որոնց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է փոխանցել Զինված ուժերին, ըստ նրա՝ այդ կարելի է ներգրավել պաշտպանական խնդիրների լուծման հարցում:

Պատգամավորն այս տեսակետը հայտնեց հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում են Ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը և այլք:

Ավելի վաղ Քոչարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, մասնավորապես, նշելով. «Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարություն, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում նրանց ներգրավելու նպատակով»:

Նա նաև խոստացել էր հանձնաժողովում այդ թեմայով աշխատանքային քննարկում անցկացնել: Մայիսի 5-ին արդեն կազմակերպված աշխատանքային քննարկմանը Քոչարյանն ասաց. «Արցախի պաշտպանության խնդիրը, համոզված եմ, Երևանի կենտրոնում չէ, որ պետք է կարգավորում ստանա: Մեր ԶՈՒ-ն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, առավել ևս տարիներ շարունակ մեզանում այդ խնդիրը բարձիթողի վիճակում է եղել, և 44-օրյա պատերազմը բացթողումներն այնքան ակնառու դարձրեց, որ մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար: Կարծում եմ, այստեղ անելիք ունենք, առավել ևս այս օրերի ընթացքում տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդներ ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը: Եթե նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր ԶՈՒ-ին»,-ասաց Քոչարյանը՝ հասարակական կարգի պահպանության առումով այս օրերին ոստիկանության աշխատանքը որակելով փայլուն:

«Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Ես գիտեմ, որ եռամսյա հավաքները սկսվել են, դրանք շարունակական են լինելու, բոլորս պետք է դրան մասնակցենք այն ցանկով և տրամաբանությամբ, որը օրենքի պահանջն է»:

Քոչարյանի դիտարկմամբ՝ այդ երիտասարդներին կարելի է ընդգրկել պաշտպանական խնդիրների լուծման հարցում, ԶՈՒ-ի անվտանգային խնդիրներին առնչվելիս՝ դրանով մասնակից լինելով երկրի սահմանների պաշտպանությանը, նպաստելով Արցախի պաշտպանական խնդիրների կատարմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: