Փաշինյանի հեռանալու հանրային պահանջ չկա. ընդդիմության երթերը սակավաթիվ են. Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են։ Հանրության լայն շերտեր չեն միանում ընդդիմությանը։ Ինչքան էլ որ Իշխան Սաղաթելյանը ամեն օր ձայնի տարբեր տեմբրերով հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է, գնալով իրենց շարժումն է ավարտվելու, ոչ ավելին»,- նշեց պատգամավորը:

Օրինակ, 2018-ի հեղափոխության ժամանակ, երբ մարդիկ հավաքվում էին, ասում էին՝ մեզ են միացել Գավառի, Իջևանի, Նոյմեբերյանի մեր քաղաքացիները, հիմա Իշխան Սաղաթելյանը պետք է բեմից հայտարարի՝ մեզ է միացել ևս մի նախկին հանրապետական փոխնախարար՝ իր բետոնախառնիչներով։ Նման բան պետք է տեղի ունենա, որովհետև երբ փորձում ես փողոց փակելով հեղաշրջում անել, ու փողոց փակելու ռեսուրսդ նախկին հանրապետական փոխնախարարների բետոնախառնիչներն են, թույլ տվեք ասել, որ այստեղ ես քաղաքական լրջություն չեմ տեսնում», – նշեց պատգամավորը՝ հավելելով, որ հարգում է բոլոր քաղաքացիների խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անելու սահմանադրական իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում: