Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան

Լուրեր

18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի վերաբերյալ:

«Քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և օդիոզ դեմքեր կան, որոնք թաքնվում են հետապնդումից»,- հետաքրքրվեց Խաչատրյանը:

«Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով մեծ անելիք կա՝ ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով: Վստահորեն կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցներն անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են՝ այդ քերական գործով մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այդ քրեական գործով մեծ անելիք կա:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի վերաբերյալ քրեական գործին՝ Դավթյանը նշեց. «Այն հանրային հետաքրքրություն ունի 2 ուղղությամբ: Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում նաև՝ սպանությունների բացահայտումը»:

Մանրամասները՝ տեսանյութում: