Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է

Լուրեր

16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,- նշեց Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Գլխավոր դատախազություն պահանջ էին ներկայացրել 2020թ. արցախյան պատերազմի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ եւ 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

Ռոզա Վարդանյան