Այս ընդդիմությունը արհեստական երկարացնում է Փաշինյանի իշխանության կյանքը․ նույնն է՝ ճորտին ասես, որ նախկին համակարգը կվերականգնվի․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, մեկ շաբաթից ավելի է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ընդդիմադիր ուժերը Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են իրականացնում, օրակարգն էլ է հայտնի՝ «Նիկոլ Փաշինյանը հեռանա, մենք գանք իշխանության և Լեռնային Ղարաբաղի բանակցային հարցով ավելի լավ դիրքեր կապահովենք»։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ընթացող այս պրոցեսները։

-Պրոցեսը բոլորս ենք տեսնում։ Ես հենց սկզբից հոռետես եմ եղել դրա հաջողության հարցում, հաջողության՝ պրոցեսի մասնակիցների տեսակետից։ Ես կարծում եմ, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ իշխանության փոխվելու, որովհետև չկան լուրջ խաղացողներ աշխարհում, որոնց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը չբավարարի, ներառյալ՝ այն Ռուսաստանը, որին անընդհատ հղում է անում այս ընդդիմությունը։

–30 կետանոց հայտարարությո՞ւնը վկա։

-Առաջին հերթին՝ այո, բայց դա ընդամենը դրսևորումն է։ Հիմա աշխարհում միայն Լուկաշենկոն է և պարոն Փաշինյանն է, որ, օրինակ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դատապարտում է՝ ըստ այդ հայտարարության։ Նույնիսկ այն երկրները, որոնք պրոռուսական քվեարկություն են ապահովում տարատեսակ միջազգային կազմակերպություններում, բացահայտ դրա մասին երբեք չեն ասել։ Դրա մասին բացահայտ ասում են պարոն Լուկաշենկոն, և այդ հայտարարության մեջ է բացահայտ ասված, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սխալ է, պատժամիջոցները միակողմանի սխալ են, այսինքն՝ այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի հետ։

-Դա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև, Ձեր կարծիքով, տարակարծությունների չլինելու փաստումն էր, բայց այս ուժերն առավել հայտնի են որպես ընդգծված ռուսամետ քաղաքականություն վարող ուժեր։ Արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ Մոսկվան, այնուհանդերձ, ուզում է ինչ-որ ճնշումներ գործադրել իշխանությունների վրա կամ ինչ-որ հարցում անհամաձայն է՝ Ղարաբաղի հարցում։

-Բոլոր դեպքում՝ հաշտության պայմանագիրը այնպես, ինչպես դա տեսնում են Ալիևը, Պուտինը, Էրդողանը, ամենևին միավորներ չի ավելացնում այն ղեկավարին, որը դա կստորագրի Հայաստանի կողմից։ Դա միանշանակ է։ Սա մի կողմից, իմ կարծիքով, երաշխիք է, որ Փաշինյանը հետ չի կանգնի պայմանավորվածություններից, երկրորդ՝ ես կարծում եմ, որ սա ճիգ է՝ լրացնելու ընդդիմադիր դաշտը, որովհետև պուտինյան ռեժիմի ամենամեծ գոյաբանական սարսափը «գունավոր հեղափոխություններն» են, այսինքն՝ պետք է «հակագունավոր հեղափոխություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան