Փորձում են անկայունություն հրահրել և «մուռ հանել» իրենց մերժած ժողովրդից․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Պատերազմից հետո հայ ժողովուրդը համախմբվածություն է դրսևորել, իսկ Հայաստանի միջազգային վարկը բարձրացել է»,- հայտարարությունների ժամին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ակնհայտ դարձավ, որ Հայաստանի նոր իշխանությունները հետևողականորեն իրականացնելու են իրենց հռչակած ծրագիրը, այն է՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար, երաշխավորել արցախցիների իրավունքները՝ իրենց հայրենիքում հարատև զարգանալու և ապրելու»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների կազմակերպած անհնազանդության ակցիաներին՝ պատգամավորը նշեց. «Իրեն վերջնականապես սպառած ռևանշիստների խումբը, որոնք 20 և ավելի տարիներ սպասարկել են ավազակախումբ և իրենց ապիկար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրին պատերազմի շեմին, հիմա, համոզվելով, որ այլևս ասելիք չունեն, նորից դիմում են իրենց բնորոշ ստին ու կեղծիքին՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ, փորձելով հրահրել անկայունություն Հայաստանում և, փորձելով ռևանշ վերցնել, ժողովրդական լեզվով ասած՝ մուռ հանել այն ժողովրդից, որը մերժել է իրենց:

Բազմաթիվ զանգեր ու դիմումներ եմ ստանում, անհանգստացած շատ մարդիկ կան, որոնք ուզում են հասկանալ, թե ինչու ենք այսքան հանգիստ արձագանքում այն ամենին, ինչ այսօր տեսնում ենք:

Մեր համախոհներին, մեր քաղաքացիներին ուզում եմ բացատրել, որ մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ ճիշտ ենք, մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ չենք ստում, մենք հանգիստ ենք, որովհետև հավատում ենք մեր ժողովրդին: Մեր հիմնական հենարանը մեր ժողովուրդն է»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ կան մարդիկ, որոնք տրվելով կեղծիքին ու ստին՝ այսօր կարծում են, թե մեծ հայրենանվեր գործ են անում, ու գոչում՝ մենք դեմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

«Որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, 20 տարի իբր պետություն ղեկավարած այդ խմբակը՝ այդ ոհմակը համակերպվել էր այդ մտքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է…

Սուտ է այն պնդումը, թե իբր Նիկոլ Փաշինյանը և մենք հայտարարել ենք, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Մենք հայտարարել ենք, որ երաշխավորելու ենք Արցախի բոլոր իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակ»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: