Վիեննայում ավարտվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Լուրեր

16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
Բոլորը

Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։