Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային․ CNN

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկացի և արևմտյան պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային մայիսի 9-ին, ինչը թույլ կտա նրան լիարժեք մոբիլիզացնել Ռուսաստանի պահեստային ուժերը, քանի որ ՌԴ-ն փորձում է նվաճել արևելյան և հարավային Ուկրաինան, գրում է CNN-ը:

Արևմտյան պաշտոնյաները հավատում են, որ Պուտինը կօգտագործի այդ օրվա խորհրդանշական նշանակությունը և քարոզչական արժեքը՝ հայտարարելու Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների կա՛մ ռազմական գործողությունների էսկալացիայի մասին, կա՛մ երկուսն էլ:

Հիշեցնենք, որ մինչ օրս ռուս պաշտոնյաները պնդում են, որ հակամարտությունը միայն «հատուկ ռազմական գործողություն» է, որի հիմնական նպատակը «ապազգայնացումն» է:

«Կարծում եմ, որ նա կփորձի հեռանալ իր «հատուկ գործողությունից»: Նա հիմք է ստեղծում, որպեսզի կարողանա ասել՝ «տեսեք, սա այժմ պատերազմ է նացիստների դեմ, և ինձ ավելի շատ մարդ է պետք»», – LBC ռադիոյին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

CNN-ը նշում է, որ մայիսի 9-ին պատերազմի պաշտոնական հայտարարումը կարող է ոգեշնչել Ռուսաստանի քաղաքացիներին և փոխել ներխուժման վերաբերյալ հանրային կարծիքը:  Պատերազմ հայտարարելը Պուտինին թույլ կտա մոբիլիզացնել պահեստային ուժերը և զորակոչ իրականացնել: Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները հաշվարկել են, որ առնվազն 10,000 ռուս զինվոր է զոհվել ռազմական գործողությունների ընթացքում:

Մայիսի 9-ի վերաբերյալ  երկրորդ սցենարը ներառում է Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի տարածքների բռնակցումը, հարավում Օդեսայի համար մեծ ճնշում գործադրելը կամ հարավային նավահանգստային Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հռչակումը:

ԱՄՆ-ն ունի «խիստ արժանահավատ» հետախուզական տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը «մայիսի կեսերին» կփորձի բռնակցել Լուգանսկը և Դոնեցկը, երկուշաբթի ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։ Կան նաև նշաններ, որ Ռուսաստանը կարող է ծրագրել «ժողովրդական հանրապետություն» հռչակել հարավարևելյան Խերսոն քաղաքում: