Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
02.05.2022 | 11:55ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։