Ես վաստակել եմ գեներալի կոչումը. Օսիպյանը` Փաշինյանի տված պարգևից հրաժարվելու հավանականության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
Բոլորը

«Ոստիկանների գործողությունները երեկ գնահատում էի նորմալ, բավարար, բայց այսօր բիրտ ուժ են կիրառում»,- այս մասին Factor.am-ի հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նույնպես մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիաներին։

«Ես ծառայության ղեկավարն եմ եղել 2018-ին: Ես էլ էի վերադասից հրամաններ ստանում, բայց իրավիճակը գնահատելով՝ ֆիլտրում էի այդ հրամանները: Երբևիցե նման խաղաղ պայմաններում հավաքներ, ակցիաներ իրականացնողների, լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ չի կիրառվել»,- նշեց ՀՀ նախկին ոստիկանապետը:

Թե ինչու է մասնակցում ընդդիմության բողոքի շարժմանը, Օսիպյանը պարզաբանեց. «Շուտվանից այս ամենի մեջ եմ, այնպես չէ, որ այսօր եմ միացել շարժմանը: Նպատակը անվտանգ երկիր, անվտանգ Արցախ ունենալն է: Այս ամենը ապագայի համար է»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու չի հրաժարվում իր պաշտոնավարման ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստացած գեներալի կոչումից, Օսիպյանը նշեց. «Ես վաստակել եմ գեներալի կոչումը. Դա ինձ պետությունն է շնորհել՝ նախագահի հրամանագրով: 10 տարի ես գնդապետ եմ եղել, և իմ անբասիր ծառայության արդյունքումեմ ես այդ կոչումը ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում։