ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ծանր վիրավորանքի քրեականացումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին աղմկահարույց հոդվածը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը: Որոշման հիմքերի մասին Թովմասյանը մանրամասներ չհայտնեց` նշելով, որ այն կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք՝ հոդվածի սահմանադրականությունը Բարձր դատարանում վիճարկել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ ՍԴ-ն «այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար»:

Նշենք՝ նախօրեին Գլխավոր դատախազությունն ամփոփ տվյալներ էր հրապարակել անցնող ութ ամսվա կտրվածքով։ Ըստ գերատեսչության՝ գործող իշխանությունների կողմից քրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածով անցած ութ ամսում հարուցվել է 802 քրեական գործ։ Թեև Գլխավոր դատախազությունը շեշտում է, որ հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց և 762 դեպքում՝ այլ անձանց, այնուամենայնիվ, մինչ օրս դատարան հասած գրեթե բոլոր գործերը մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար են։

Քրեական գործերից 621-ը, այսինքն՝ շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը այլ ծայահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:

2022թ. ապրիլի 1-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ «Ծանր վիրավորանքը» քրեականացնող օրենքը հեղինակել էին իշխանական մի խումբ պատգամավորներ։ Այն ընդունվեց անցած ամռանը՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, ընդդիմադիրները բոյկոտեցին քվեարկությունը։ Ըստ այդ փոփոխության` այժմ ցանկացած ոք կարող է բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանքի դատապարտվել իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական գործիչներին վիրավորելու համար։

Օրենքն ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էլ խոսքի ազատության հստակ նահանջ էր տեսել։

Ռոզա Վարդանյան