Դպրոցի տնօրենին կօգտագործե՞ն ընտրություններում, թե կստիպեն ավելի պրոֆեսիոնալ լինել․ նոր կարգ կներդրվի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրակրթական դպրոցների տնօրենները շուտով ոչ թե կընտրվեն, այլ կնշանակվեն։ Գործող կարգավորման համաձայն՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության՝ 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ 2 մանկավարժ, 2 ծնող, լիազոր մարմնի՝ մարզպետարանի 4 ներկայացուցիչ և 1 հոգի՝ ԿԳՄՍ նախարարությունից։ Ընտրվելու համար հարկավոր է առնվազն 6 ձայն։

Նախարարությունն այժմ մշակում է նոր կարգավորում, ըստ որի՝ տնօրենը քվեարկությամբ չի ընտրվի, այլ կնշանակվի լիազոր մարմնի կողմից։

«Փոփոխության էությունն այն է, որ տնօրենին արդեն ընտրելու է մասնագիտական հանձնաժողովը, այսինքն՝ մասնագետներ, որոնք հստակ պատկերացնում են տնօրենի գործառույթները, աշխատանքային պարտականությունները, կարող են գնահատել թեկնածուի համապատասխան հմտությունները և կատարել ընտրություն»,- նշում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն այն համոզմանն է, որ այս փոփոխությունը քաղաքական իշխանությունների համար միջոց է՝ դպրոցներում նշանակելու իրենց համար ցանկալի տնօրենների, որոնք ընտրությունների ժամանակ կապահովեն որոշակի ձայներ։

«Հատկապես գյուղական համայնքներում գտնվող յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ունի բարձր հեղինակություն, վարկանիշ, և տնօրենների խոսքը շատ կարևոր է հասարակական տրամադրությունների ստեղծման ու ընտրությունների վերջնական արդյունքի վրա ազդելու առումով»,- ասում է նա։

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը շեշտում է՝ խորհուրդներում ներգրավված անձինք, որոնք դպրոցի տնօրեն են ընտրում, հաճախ գաղափար չունեն դպրոցական համակարգի, ներքին գործընթացների մասին, ուստի շատ տնօրեններ ընտրվելիս կարող են կենացի մակարդակի ծրագիր ներկայացնել և անցնել։

«Կոմպետենտ մարդիկ պետք է անեն ընտրությունը, նշանակեն այդ մարդուն և պահանջներ ներկայացնեն։ Նախկինում, երբ տնօրենի գործունեության առնչությամբ դժգոհություն էին ներկայացնում նախարարություն, պատասխանում էին՝ ձեր ընտրած տնօրենն է, ոնց ընտրել եք, այնպես էլ կարգավորեք հարցերը։ Իսկ այս փոփոխության դեպքում պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից»,- շեշտում է նա։

Օրեր առաջ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, օրինակ, տնօրենի ընտրության 3-րդ փորձն էլ տապալվեց։ Տնօրենի ընտրության գործող կարգով պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չի ճանաչվում:

Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, անդրադառնալով տնօրենի ընտրության կարգի փոփոխությանը, շեշտում է՝ հարկավոր է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ դպրոցները նմանատիպ խնդիրների առջև չկանգնեն, բացի այդ՝ կարևոր է ընտրության հարցում սուբյեկտիվ մոտեցումների բացառումը։

Կարգը, թե ինչպես և ով է ընտրելու մասնագիտական հանձնաժողովի անդամներին, որոնք էլ իրենց հերթին կընտրեն դպրոցի տնօրեններին, դեռևս մշակման փուլում է։ Փորձագետները հույս են հայտնում, որ եթե նախարարությանը հաջողվի զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից, դպրոցների տնօրենների պաշտոնում առաջիկայում, գուցե, տեսնենք ավելի արժանավոր անձանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան