ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը․ Բլինքեն

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է BB-CNTV-ն։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բլինքենի խոսքով՝ ինքը բազմիցս խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ համոզվելու, որ կողմերից ոչ մեկը չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը։

«Սա մի բան է, որում ես շատ ակտիվորեն ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ նախ համոզվելու համար, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, բայց նաև փորձել եմ նպաստել ու աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- ասել է ԱՄՆ պետաքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։

Տաթև Ֆռանգյան