Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Լուրեր

16.04.2024 | 18:05
Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա
16.04.2024 | 18:03
ՊՆ նախկին շենքը կպայթեցվի, ԱՆ-ում խուզարկություններով ձերբակալված անձ չկա․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 17:53
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
16.04.2024 | 17:52
Ստավրոպոլում ռուսական բանակը վարկաբեկելու համար Ադրբեջանի քաղաքացու են տուգանել
16.04.2024 | 17:43
Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, ուսուցիչը վնասվածքներ է ստացել․ ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:32
ՀՀ ոստիկանության օրվա առիթով տոնական միջոցառում Հյուսիսային պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2024 | 17:24
Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան
16.04.2024 | 17:18
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:10
ԱՄՆ-ը և Կանադան խստացրել են Բելառուսի դեմ պատժամիջոցները
16.04.2024 | 17:02
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ. Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:56
Ադրբեջանի դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով այդ երկրի դիրքորոշմանը. Սալոնիդիս
16.04.2024 | 16:48
Կրեմլը՝ ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման բանակցությունների մասին
16.04.2024 | 16:42
Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը
16.04.2024 | 16:39
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:30
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է շորերը փոխում․ ավագանու ՔՊ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված կլինի: Ահա նաև այդ թիմի անդամներից մեկը՝ պարոն Խաչատրյանը, պարոն Խաչատուրյանին փոխարինում է նախարարի կարգավիճակով: Եվս մեկ անգամ պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Պարոն Խաչատրյան շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով և համոզված եմ, որ կապահովեք ծրագրերի շարունակականությունը, արդյունավետությունը: Պարոն Խաչատուրյան, պարոն նախագահ, համոզված եմ, որ Դուք էլ կշարունակեք ոլորտի նկատմամբ Ձեր ուշադրությունը և կնպաստեք բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որը մենք գործնականում միասին ենք կազմում, միասին ենք իրականացնում և միասին ենք դառնանում անհաջողություններից և միասին ենք ուրախանում հաջողություններով», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար և նշել, որ դրանք ավելի պարտավորեցնող են: «Նշանակված նախարարը թիմից է, և համոզված եմ, որ պարոն Խաչատրյանն ամեն ինչ կանի սկսված ծրագրերը շարունակելու համար՝ համոզված եմ, որ նաև Ձեր անմիջական օգնությամբ, որը ես զգացել եմ այս 7 ամսվա աշխատանքների ընթացքում որպես նախարար: Այդ օգնության կարիքը միշտ կա, և Ձեր օգնությամբ կծնվեն նոր գաղափարներ, և դրանք նույնպես իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել, որը նաև ինձ ոգևորել է: Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է: Եվ, որպես նախարար, ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել՝ զգալով, որ այն ինչ-որ անում ենք, անում ենք կառավարության հետ միասին, կառավարության գաղափարների իրականացմանն ենք նպաստում: Իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, այնպես է ստացվելու, որ ես չեմ էլ կարող հեռու մնալ, քանի որ ես էլ պատասխանատու եմ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի համար, և Հայաստանի Հանրապետությունում իսկապես համերաշխ մթնոլորտ ստեղծելու գործում իմ մասնակցությունը պետք է լինի: Բոլոր դեպքերում իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ իսկապես հաջողություններ, նոր ձեռքբերումներ ունենանք: Ձեր հետ միասին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, ցանկանում եմ հաջողություններ՝ կոլեկտիվի հետ միասին: Համոզված եմ, որ մեծարգո վարչապետի հնչեցրած գնահատականների հետևանքը կլինի այն, որ նորից կարժանանաք այսպիսի գնահատականների», – ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Նախարարությունում կա արդեն ձևավորված թիմ և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, սկսված աշխատանքներ, որի մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել պարոն Խաչատուրյանը, իմ նախկին կոլեգանները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն Չոբանյանի: Եթե այդ ամեն ինչը ճիշտ շարունակենք՝ վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Կարևորը շարունակենք սկսված ծրագրերը և հետագայում արդեն կմտածենք նորերի վերաբերյալ»: