Բոլորն ասում են՝ գնա ծերանոց․ 84-ամյա կինն արդեն 10 տարի է՝ փողոցում է ապրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդեն 10 տարի է՝ Էմմա Սահակյանի բնակության հասցեն փողոցն է՝ Բաղրամյան 21/1։ Տիկին Էմման 74 տարեկան էր, երբ հայտնվեց դրսում։

Հունիսի 6-ին փողոցային կյանքի «հոբելյանական» 10 տարին է լրանում՝ կատակում է տիկին Էմման։ Ըստ տարեց կնոջ՝ քրոջ դստեր խարդախության պատճառով է դրսում հայտնվել։ Իր 3 սենյականոց բնակարանը վաճառել էր ու բնակվում էր միայնակ քրոջ հետ։ Ասում է՝ քրոջ մահից հետո 3-րդ քրոջ դուստրն է իրեն տնից ու գրանցումից հանել։

Տիկին Էմման պատմում է՝ թանկարժեք իրեր էլ է ունեցել քրոջ տանը, բայց նույնիսկ ծնողների նկարը չի կարողացել վերցնել։

Տարեցների խնամքի կենտրոն գնալու մասին չի էլ ուզում լսել։ Իմ պահանջն արդար է, գուցե մի օր մեկը կլսի ձայնս՝ ասում է։ Մինչ այդ ապրում է բաց երկնքի տակ

Տիկին Էմման 45․000 դրամ թոշակ է ստանում։ Նշում է՝ մի կերպ բավականացնում է սննդին ու դեղերին, թեպետ բարի մարդիկ երբեմն նաև օգնում են։

Ոչ մեկից ոչ մի օգնության չի սպասում, միակ պահանջն արդարության վերականգնումն է, բայց ուշադրության պակաս ունի։ Մարդիկ հիմա շատ անտարբեր են դարձել, բայց չի մեղադրում ոչ մեկին, բոլորն էլ խնդիրներ ունեն։

Այստեղ առողջությունն է թողել, կյանքի 10 տարիները։ Արդեն 84 տարեկան է․ ասում է՝ կապրեմ այնքան, որքան կապրեմ ու կմահանամ արդարությանը կարոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան