Ոստիկանությունը հորդորում է հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից

Լուրեր

17.01.2026 | 15:38
20 տարի առաջ այս օրը Օվեչկինը խփել է NHL-ի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 15:18
Շրջակա միջավայրի նախարարն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային մի շարք հարցեր
17.01.2026 | 15:07
Կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդը ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 14:59
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի
17.01.2026 | 14:55
Երևանում 4 օր ձյուն է սպասվում
17.01.2026 | 14:46
Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին
17.01.2026 | 14:30
Մահացել է «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկո Կոմիսոն
17.01.2026 | 14:14
Հրդեհ Տիչինայի փողոցում
17.01.2026 | 14:10
Նոր համայնքային փնջեր են ձևավորվելու․ ՏԿԵՆ-ը նախագիծ է ներկայացրել
17.01.2026 | 13:45
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտնել է՝ երբ է վերադառնալու օկտագոն
17.01.2026 | 13:33
Գերիների վերադարձը քաղաքական խնդիր է, և լուծում չի ստանում բացառապես իրավական ճանապարհով. Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 13:16
Հայ գերիներին արգելվում է տրամադրել Աստվածաշունչը. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 13:05
Ռոնալդուն գլխավորել է ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների թոփ-10-ը
17.01.2026 | 12:42
Ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվել. Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվի դատավարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 12:34
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին․ կան տուժածներ
Բոլորը

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ:

Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը:

Ուստի հորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից ու այլ իրավախախտումներից, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ: