Երևանի քաղաքապետը` Փաշինյանի հետ քննարկմանը դիրքորոշումը փոխելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այս պահին դեռ մեկ և կես տարի ունեմ պաշտոնավարման, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես թեկնածու»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը նշեց նաև, որ չունի անհամաձայնություն Տիգրան Ավինյանի քաղաքապետի թեկնածու լինելու առնչությամբ. «Այս պահին դեռ 1,5 տարի կա իմ պաշտոնավարմանը, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել, ես հինգ տարի պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, հիմա որպես քաղաքապետ։ Այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար է, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»,- նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ քաղաքապետը ավելորդ ճոխություն էր համարել Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ նախագիծը, այսօր Կառավարության նիստում Փաշինյանի հետ քննարկմանը դիրքորոշումը փոխել է, Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց. «Ընդհանուր առմամբ խնդիր կա, ես այսօր էլ Կառավարության նիստում ասացի, որ գործող Մետրոպոլիտենի ցանցում անհրաժեշտություն կա կապիտալ շինարարություն անելու: Եթե լիներ մեկ հնարավորություն, ավելի լավ էր Մետրոպոլիտենի վերազինման աշխատանքներն իրականացվեին, քան թե նոր կայարան կառուցվեր, բայց այժմ երկու ծրագիրն էլ զուգահեռ իրականացնելու հնարավորություն կա»:

Մանրամասները՝ տեսանյութում: