Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման համար կհատկացվի 750 մլն դրամ. գումարը քրգործով է հետ բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղուց քննարկվում է Երևանում Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը:

«Մենք սկսել ենք գործնական փուլը: Հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է՝ մտնում ենք շինարարության փուլ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց, որ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ, 50 միլիոն դոլարի շրջանակներում:

«Երեք փուլով է նախագիծը լինելու: Այս ֆինանսական միջոցների հաշվին կկարողանանք առաջին երկու փուլը ֆինանսավորել: Միաժամանակ, կխնդրեի ձեր հանձնարարականը, որպեսզի կարողանանք հիմիկվանից սկսած աշխատել նախագծի երրորդ փուլի համար ֆինանսական միջոցների հայթայթման մասով»,- ասաց Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է, որովհետև սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն: