ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար

Լուրեր

17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացիկ նստաշրջանը, որը բացվել է Ստրասբուրգում ապրիլի 25-ին, առաջինն էր վերջին 24 տարում, որն անցավ առանց Ռուսաստանի պատվիրակության առնվազն ֆորմալ մասնակցության։ Մարտի 16-ին Եվրախորհրդի կանոնադրական մարմինները որոշել են բացառել Ռուսաստանին ԵԽ կազմից՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով։

Ռուսական ագրեսիայի հետևանքները և այն, թե ինչպես ԵԽ երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ շարունակել պայքարել իր գոյության համար, դարձել են ապրիլի 27-ի ԵԽԽՎ լիագումար նիստի առանցքային թեման։ Բանավեճի ընթացքում վեհաժողովի պատգամավորները չեն զսպել էմոցիաները․ նրանք կոչ են արել շտապ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ ինքնին աննախադեպ ծանրության ակտ է, և դրա հեռահար հետևանքները զգացվում են ողջ աշխարհում»,- ասվում է ԵԽԽՎ-ի բանաձևում, որի օգտին պատգամավորները քվեարկել են գրեթե միաձայն։

Եվրախորհրդի անդամ երկրները պետք է դրսևորեն միասնություն և վճռականություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, միաժամանակ առավելագույն ճնշում գործադրելով Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային խրախուսելու դադարեցնել ուկրաինական պետության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ պատգամավորները համոզված են, որ Կրեմլի ագրեսիային միջազգային հանրության պատասխան գործողությունները «կորոշեն եվրոպական պատմության ապագան»։

ԵԽ անդամ երկրները պետք է մեծացնեն օգնությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ «պաշտպանելու իր տարածքները, ներառյալ՝ օդային տարածքը», և հնարավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք փախչում են պատերազմի հետևանքներից։

Վեհաժողովն «անհանգստացած է Ուկրաինայում ագրեսիայի համատեքստում ռուսական զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների աճող ապացույցներով, որոնք հաճախ ուղղված են բնակչության առավել խոցելի հատվածներին»: Ուստի ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել հնարավորինս օգտագործել իրենց իրավասությունները՝ հետաքննելու Ուկրաինայի տարածքում մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի և այլ միջազգային հանցագործությունների ենթադրյալ խախտումները։

Բացի այդ, պատգամավորները կոչ են անում «անհապաղ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ հետաքննելու և հետապնդելու Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից աշխարհի դեմ ուղղված հանցագործությունները»։

Տաթև  Ֆռանգյան