Զարգացած երկրներում ևս անասնաբույժի պակաս կա․ նոր նախագծով անասնաբուժությունը գրավիչ կդառնա

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստանում անասնաբուժության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիրներ կան, երիտասարդները չեն ցանկանում սովորել ու անասնաբույժ դառնալ։

Անասնաբույժների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Սննդամթերիքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրված «Անասնաբույժների միջազգային օր. Ոլորտի խնդիրները, սպասվող բարեփոխումներն ու ծրագրերը» թեմայով ասուլիսում անդրադարձան անասնաբուժության ոլորտում առկա խնդիրներին:

Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ զարգացած երկրներում ևս անասնաբույժի պակաս կա:

Նա տեղեկացրեց, որ օրենքի փոփոխության նախագիծ է մշակվում, որով յուրաքանչյուր անասնաբույժ պետք է գործունեություն ծավալելու լիցենզիա ունենա։ Կարևոր է ոչ միայն լիցենզիան ստանալը, այլև պահելը, որի համար անասնաբույժները մշտապես պետք է հարստացնեն իրենց գիտելիքները։

Գաբրիելյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունից հետո կլինեն խստացումներ, և գյուղացիներն այլևս չեն կարող իրենց անասուններին ներարկումներ անել, դա պետք է պարտադիր անի անասնաբույժը։ Ու երբ մսամթերքի վաճառքի համար անասնաբույժը տեղեկանք տա, նա վստահ կլինի, որ կենդանին բոլոր պատվաստումներն ու բուժումները ստացել է։

«Քանի որ հակառակ պարագայում ոչ միայն անասնաբույժի աշխատանքն են նրա ձեռքից վերցնում, այլև դա վնասում է մարդկային առողջությանը, քանի որ երբեմն հակաբիոտիկներով հարուստ մսամթերքը հայտնվում է մեր սեղանին»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով նաև, որ նոր նախագծով անասնաբուժությունը գրավիչ մասնագիտություն կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում: