40 երկրների ՊՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը

Լուրեր

20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինային ռազմական օգնությունը լինելու է ավելի քան 40 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Ամերիկյան Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպում կանցկացնի Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման Կիևին ռազմական օգնության համակարգումն է։

«Առաջիկա մի քանի շաբաթները շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մշտական ​​աջակցության կարիք ունի՝ մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Դա է հանդիպման նպատակը»,- ասել է նա։

Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,7 միլիարդ դոլարի զենք՝ Javelin հակատանկային հրթիռներից և Switchblade անօդաչու սարքերից մինչև հաուբիցներ:

Կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարարը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Կիև այցից հետո հայտարարվել է լրացուցիչ 713 միլիոն ռազմական օգնության մասին (322 միլիոնը՝ Կիևին, մնացածը՝ ԱՄՆ 15 դաշնակիցներին, որոնք Ուկրաինային զենք են տրամադրել)։

Տաթև Ֆռանգյան