Իշխող ուժը քայլեր ձեռնարկո՞ւմ է ցեղասպանության ճանաչման համար. արտերկրի ուղերձներն ու ՀՀ սպասումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ երեկ հրապարակվեցին համաշխարհային մի քանի առաջնորդների ավանդական դարձած ապրիլ 24-յան ուղերձները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2-րդ տարին անընդմեջ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։

«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշում ենք 1.5 միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ ոչնչացման արշավի ընթացքում դուրս եկան մահվան երթի, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը, զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության, իր բոլոր դրսևորումներով։ Մենք կրկին պարտավորվում ենք բարձրաձայնել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում»,- իր ելույթում, մասնավորապես, նշել է Ջո Բայդենը։

Իշխող ուժն ի՞նչ տեսակետ ունի Բայդենի ուղերձի վերաբերյալ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը դրական է համարում, որ այս տարի էլ Բայդենը վերահաստատել է՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն էին։ Մյուս կողմից, պատգամավորն ասում է՝ շատերը պատրանքներ ունեին, թե ԱՄՆ նախագահի կողմից դեռ նախորդ տարի «ցեղասպանություն» եզրույթի կիրառմամբ էական բան էր փոխվելու ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։

«Բայց մենք հասկանում ենք, որ բոլոր խոշոր երկրները ճանաչել են, և ամենակարևորը Թուրքիայի ճանաչումն է։ Իսկ դա չեմ կարծում, որ ճնշումներով լինի։ Հակառակը՝ դրանցով Թուրքիան ավելի է դիմադրում»,- ասում է նա։

Ուղերձներն առկա իրավիճակում չեն կարող ոչնչով օգնել Հայաստանին. պատճառը, ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի, ոչ թե տվյալ երկրների, այլ Հայաստանի իշխանության մեջ է։ Արդյո՞ք իշխող ուժը ճիշտ է աշխատում միջազգային հանրության հետ՝ կարևոր օրակարգերից մեկն առաջ մղելու համար. թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այս հարցում դրական որևէ քայլ չի տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան