Ինչո՞ւ են կալանավորել առողջական խնդիրներով զինվորին․ մայրն արդարություն է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

2021 թվականի փետրվարին բանակ զորակոչված Բաբկեն Մկրտչյանը ծառայության շուրջ 10 ամիսներն անցկացրել է բուժհաստատություններում։ Բաբկենը ծառայել է Իջևանի N զորամասում։ Ծառայության մեկնելուց երկու ամիս անց մայրը՝ Չինար Մկրտչյանը տեղեկացել է, որ որդին հոսպիտալ է տեղափոխվել։ Մեկ ամիս անց նրան տեղափոխել են Երևան՝ այն բանից հետո, երբ տիկին Չինարը նամակ-խնդրանքով դիմել է վարչապետ Փաշինյանին։ Մայրաքաղաքի ԲԿ-ներից մեկում Բաբկենի մոտ ախտորոշել են ստամոքսի, տասներկումատնյա աղիքի էրոզիաներ։ Մայրն ասում է՝ մյուս բուժհաստատությունները, որտեղ բուժում է ստացել Բաբկենը, պնդում են, որ նա որևէ հիվանդություն չունի։

«Ամբողջ փաստաթղթերn ինձնից վերցրել են ու պնդում են, որ հիվանդ չի, բայց մանուկ տարիքից որդիս ունի այդ հիվանդությունները»,- ասում է զինծառայողի մայրը։

Քննչական կոմիտեն միանգամից 2 հոդվածներով քրեական գործ է հարուցել ժամկետային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով դասալքության և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ Բաբկենին կալանավորել են 2 ամսով։ Նախաքննությունը շարունակվում է։

Մինչդեռ տիկին Չինարը պնդում է՝ բանակի հրամանատարական կազմը տեղյակ եղել է, որ Բաբկենը բուժվելու համար է բացակայել զորամասից։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանի խոսքով՝ ՔԿ-ի նման գործելաոճը ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք է․ «ՊՆ-ն պարտավոր էր պատշաճ տեղեկություններ տրամադրել զինծառայողի մասին և պարզել՝ հիվա՞նդ էր, թե՞ ոչ։ Տպավորություն ունեմ, որ այդ բոլոր մարմինները հակված են պատժելու այդ տղային»։

Օրեր առաջ Բաբկենի առողջական վիճակը վատացել է, և նրան Արմավիր քրեակատարողական հիմնարկից ծանր վիճակով, բարձր ջերմությամբ տեղափոխել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Հիմա մայրը որդուն տեսնելու հնարավորություն չունի։ «Ոնց որ հանցագործ է այնտեղ պառկած, 3 հոգով վերահսկում են»,- ասում է տիկին Չինարը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ից Factor TV-ին զինծառայողի առողջական վիճակի մասին մանրամասներ չհայտնեցին՝ պատճառաբանելով, թե բժշկական գաղտնիք է։

Տիկին Չինարն ասում է՝ պետությունն օգտվում է այն հանգամանքից, որ իրենք միայնակ են։ Նրա խոսքով՝ միայն հիմա է բարձրաձայնում այս ամենի մասին, քանի որ մինչև այդ ռազմական ոստիկանությունից հավաստիացրել են, որ որևէ խնդիր չկա, Բաբկենը կբուժվի, և ըստ այդմ կհասկանան՝ կվերադառնա՞ ծառայության, թե՞ ոչ, բայց չի էլ պատկերացրել, որ որդուն մեղադրանք կառաջադրեն․ «Փափուկ բարձ էին դնում, երեխուս էլ մի լավ աշխատացրել են»։

Բաբկենի մորը մեկ անգամ են հարցաքննության կանչել։ Ասում է՝ որդին արդեն մի քանի անգամ ուշագնաց է եղել, նման դեպքեր նաև մինչև բանակ զորակոչվելն է եղել։ Ըստ նրա՝ հնարավոր է՝ Բաբկենն այլ՝ ավելի լուրջ հիվանդությթուն ունի, որը դեռևս չեն ախտորոշել։

Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ Բաբկեն Մկրտչյանին պետք է բանակ չզորակոչեին, եթե անգամ ինքն է ցանկացել․ «Ես պատկերացնում եմ՝ ոնց է եղել․ հրամանատարն ասել է՝ մի սիմուլյանտ կա, տարեք, կալանավորեք»։

Տիկին Չինարը որդու՝ օր օրի վատթարացող առողջական վիճակի մեջ մեղադրում է Ռազմական ոստիկանությանը, բանակի հրամանատարական կազմին և բժիշկներին, որոնք ասում են, թե Բաբկեն Մկրտչյանը հիվանդություն չունի և ախտորոշված հիվանդությունները հաշվի չառնելով՝ մեղադրանք են առաջադրել դասալքության և հիվանդության սիմուլյացիայի հոդվածներով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս մեկ անգամ պնդում է՝ բանակում ոչինչ չի փոխվել, շարքային զինվորներն անտարբերության են մատնված։

Այժմ էլ տիկին Չինարը ևս մեկ նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին, սպասում է պատասխանին։ Նա պետությունից պահանջում է՝ հավատալ, որ իր որդին իսկապես ունի հիվանդություն և ծառայությունից չի խուսափում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան