Ապրիլի 24-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ

Լուրեր

16.04.2024 | 12:51
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. վերջինս կալանավորվել է
16.04.2024 | 12:50
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
16.04.2024 | 12:39
Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
16.04.2024 | 12:34
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքն Իրանում
16.04.2024 | 12:21
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճաբանած քաղաքացին ձերբակալվել է, ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը կախված է իրավիճակից․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 12:16
Դուք ձայնից զրկվում եք. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:13
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը
16.04.2024 | 12:06
Ամիսներ շարունակ հանդուրժում եմ բարբաջանքներ. Նուարդ Վարդանյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:05
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
16.04.2024 | 11:56
Արմեն Բեգոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.04.2024 | 11:55
Դուք էլ ասում էիք «Արցախը Հայաստան է և վերջ». բանավեճ ավագանու նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:50
Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
16.04.2024 | 11:46
Համարեք, որ ես խուլ եմ. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:42
Անի Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
16.04.2024 | 11:25
Աստված մի արասցե, մի օր Դուք կվարեք նիստերը, կմեկնաբանեք Ձեր ձևով. Ավինյանը` Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։