Վանեցյանի ակցիայի ծանուցման ժամկետն անցել է. ՀՀ փոխոստիկանապետ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ՀՀ կառավարության հերթական նիստի ավարտից հետո Կառավարության անդամները պատասխանում են լրագրողների հարցերին։

Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, քանի որ հավաքներ իրականացնելուն առնչվող օրենքով է առաջնորդվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նշենք, որ ընդդիմադիրները հայտնել են, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնողների համար՝ ինչպես 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաների, այնպես էլ «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանի համար ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել, որպեսզի ցրտից կամ արևից պաշտպանվեն:

ՀՀ փոխոստիկանապետը պարզաբանեց, որ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի նստացույցի վերաբերյալ ծանուցման ժամկետն անցել է։

«Հավաքներ անցկացնելու համար պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, որոնց ընդունման դեպքում հնարավոր կլինի տեխնիկական կամ այլ տիպի սարքավորումներ տեղադրել:

Վանեցյանի ակցիայի հետ կապված՝ մենք շտապ ակցիա իրականացնելու ծանուցում ենք ստացել ապրիլի 17-ին, շտապ ակցիան իրենից ենթադրում է ընդամենը 6-ժամյա գործունեություն, մինչդեռ, բնականաբար, վեց ժամը չէր կարող տևել մինչ այսօր»,-ասաց Ֆիդանյանը:

Հարցին, թե ստացվում է՝ Վանեցյանի ակցիան օրինական չէ, հնարավո՞ր է՝ ոստիկանները ցրեն այն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ լրացուցիչ այլ միջոցներ չտեղադրվեն Ազատության հրապարակում:

«Փորձում ենք զերծ մնալ լրացուցիչ լարվածությունից»,-ասաց Ֆիդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: