Վտանգավոր ենք համարում առանց հիմնավոր փաստաթղթերի ՀՀ քաղաքացիություն շնորհելը. ՀՀ փոխոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև այն դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հայտնեց  ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Նրա խոսքով՝ դեռևս, օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ կարգերից օգտվելու հնարավորություն և նախագծով գործադիրին օրենքով հնարավորություն կտրվի օգտվել մոտ 13 տարի առաջ ընդունված որոշումներից:

«Առանց հիմնավոր որոշակի փաստաթղթերի առկայության ՀՀ քաղաքացիության շնորհումը մենք անչափ վտանգավոր ենք դիտարկում»,- անդրադառնալով պատգամավորների առաջարկներին՝ ընդգծեց փոխոստիկանապետը:

Հանձնաժողովի նիստին ներկա ՔՊ պատգամավորները միաձայն ընդգրկեցին նախագիծը ԱԺ օրակարգ և սահմանեցին քննարկման 24-ժամյա ռեժիմ:

Մանրամասները՝ տեսանյութում: